17:01  ,  9 հուլիսի, 2019

Վարազդատ Ավետիսյանը հեռացել է «Արագածի» գլխավոր մարզիչի պաշտոնից

«Արագած» ֆուտբոլային ակումբն ու թիմի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

Ավետիսյանը թիմը մարզում էր կազմավորման օրվանից:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Վարազդատ Ավետիսյանին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

«Արագածը» մեկ հանդիպում էր անցկացրել Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ եւ ստուգողական խաղում 2։3 հաշվով պարտվել էր նորաստեղծ «Տորպեդոյին» (Երեւան)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում