15:31  ,  9 հուլիսի, 2019

Հայաստանի հավաքականի հարձակվողը համալրեց «Ալաշկերտը»

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանը համալրեց Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կադիմյանը «Փյունիկի» սան է, ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալում», «Տիտանում», «Սումիում», «Հովերլայում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Կարպատներում», «Զարյայում», «Վորսկլայում»:

26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղում Կադիմյանը խփել է 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս