11:34  +04,  25 օգոստոսի, 2012

18-ամյա ամերիկացին բեյսբոլում ստացած հաշմանդամության համար կփոխհատուցվի 14,5 միլիոնով

18-ամյա ամերիկացի Սթիվեն Դոմալեւսկին դատավարությունում հաղթել է բեյսբոլի Little League Baseball լիգայի եւ բեյսբոլի գույք արտադրող Louisville Slugger ընկերությունը: 2006-ին բեյսբոլի խաղի ժամանակ ստացած վնասվածքի համար Դոմալեւսկին կստանա 14,5 միլիոն դոլար փոխհատուցում:

Այն ժամանակ կրծքին ստացած գնդակի հարվածի հետեւանքով Դոմալեւսկու սիրտը մի քանի րոպե կանգնել էր: 15-20 րոպե նրա ուղեղը մնացել էր առանց թթվածնի: Դոմալեւսկին դարձել է հաշմանդամ:

Փաստաբաններն ապացուցել են, որ միջադեպի պատճառը բեյսբոլի երկաթե զարկիչներն են: Դրանով կատարած հարվածից հետո գնդակն ավելի արագ է սլանում, քան փայտե զարկիչով կատարած հարվածի արդյունքում, հաղորդում է patch.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ