13:50  ,  9 հուլիսի, 2019

Ունիվերսիադա-2019․ Լեւոն Աղասյանը չորրորդ արդյունքով եզրափակիչում է

Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի չեմպիոն Լեւոն Աղասյանը դուրս է եկել եռացատկի մրցման եզրափակիչ։ 24-ամյա ցատկորդը ցույց է տվել չորրորդ արդյունքը՝ 16․27 մետր։ Հուլիսի 10-ի երեկոյան կայանալիք եզրափակիչում հանդես կգա 12 մարզիկ։

Հուլիսի 5-ին Արտաշատում անցկացված Հայաստանի առաջնությունում Լեւոն Աղասյանը ցույց էր տվել 17․08 մետր արդյունք՝ նվաճելով աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում