10:12  ,  9 հուլիսի, 2019

ՉԼ․ «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» հուլիսի 9-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում կընդունի Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին։ ԱԻԿ-ի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․70 գործակցով։ «Արարատ-Արմենիայի» հաղթանակի գործակիցը 5․20 է, ոչ ոքին՝ 3․50։

«Արարատ-Արմենիա» - ԱԻԿ հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով