Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ առաջին հանդիպումը կսպասարկեն խորվաթ մրցավարները Դույե Ստրուկանի գլխավորությամբ։
Նրան կօգնեն Հրվոյե Ռադիչը եւ Մարիո Պեպուրը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հայաստանի եւ Շվեդիայի չեմպիոնների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում եւ կմեկնարկի 18։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում