00:01  ,  9 հուլիսի, 2019

«Ալաշկերտը» ձեռք է բերել բրազիլացի եզրային պաշտպանի

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բրազիլացի եզրային պաշտպան Տիագո Կոելյո Անդրադե «Կամետայի» հետ:

Հիանալի արագությամբ և դրիբլինգով հայրենիքում աչքի ընկած Տիագոն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին, գրում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կարիերայի ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ի և Սերիա Բ-ի մի շարք ակումբներում` «Պոնտե Պրետա», «Ֆորտալեզա», «Սեարա», «Ավաի», «Բրազիլ դե Պելոտաս», իսկ նրա նախորդ թիմը «Վիլա Նովան» էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով