22:43  ,  8 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Ջոկովիչը 45-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի 1/4 եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 11-րդ անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ՝  6:3, 6:2, 6:3 հաշվով առավելության հասնելով ֆրանսիացի Ուգո Ումբերի նկատմամբ։

Ջոկովիչը 45-րդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառորդ եզրափակիչում։

32-ամյա սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի բելգիացի Դավիդ Գոֆենը, որը հաղթել է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Ուիմբլդոնի մրցաշարի անցած տարվա եզրափակիչում Ջոկովիրը հաղթել է հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում