21:18  ,  8 հուլիսի, 2019

Արթուր Վանեցյան․ Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ․

«80 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ:

Որպես ֆուտբոլիստ, Սարգիս Հովիվյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի, անկրկնելի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը:

Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել:

Խորապես ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում