16:47  ,  8 հուլիսի, 2019

ՉԼ․ Վարդան Մինասյանի նախախաղային ասուլիսը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շվեդական ԱԻԿ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ուժային ֆուտբոլ դավանող, 90 րոպե ինտենսիվ պայքար տանող թիմ է մրցակիցը։ ԱԻԿ-ը հիմա խաղային տոնուսի մեջ է, քանի որ Շվեդիայի առաջնությունը ընթացքի մեջ է»,- նշեց Վարդան Մինասյանը։

«Արարատ-Արմենիա» - ԱԻԿ հանդիպում տեղի կունենա հուլիսի 9-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում եւ կմեկնարկի 18։00-ին։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով