01:57  +04,  8 հուլիսի, 2019

Բրազիլիան 9-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը 9-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Բրազիլիայում անցկացված մրցաշարի եզրափակիչում Տիտեի գլխավորած թիմը Ռիոյի «Մարականա» ստադիոնում առավելության հասավ Պերուի հավաքականի նկատմամբ՝ 3։1։

15-րդ րոպեին Դանի Ալվեսի սկսած գրոհը գոլով ավարտեց «Գրեմիոյի» հարձակվող Էվերտոնը։ Գոլային փոխանցումը կատարեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում նաեւ գոլ խփեց։ Արդյունավետ փոխանցումը կատարեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Ռամոսը։ 

Պերուն միակ գոլը խփեց 11 մետրանոցից։ ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում եւ Գերերոն չվրիպեց։

70-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։

Վերջին րոպեին 11 մետրանոց նշանակվեց Պերուի թիմի դարպասին եւ հաշիվը 3։1 դարձրեց Ռիշարլիսոնը։

Բրազիլացիները նախորդ անգամ Ամերիկայի գավաթակիր դարձել էին 2007 թվականին։

Ամերիկայի Գավաթ, եզրափակիչ

Բրազիլիա - Պերու՝ 3։1 (տեսանյութ)

Էվերտոն, 15, Գաբրիել Ժեզուս, 45+3, Ռիշարլիսոն, 90 - Խոսե Պաոլո Գերերո, 44, 11մ

Հեռացում՝ Գաբրիել Ժեզուս (Բրազիլիա), 70, երկրորդ դեղին քարտ

Բրազիլիա․ Ալիսոն, Դանի Ալվես, Մարկինյոս, Տիագո Սիլվա, Սանդրո, Կազեմիրո, Արթուր, Կոուտինյո (Էդեր Միլիտաու, 77), Գաբրիել Ժեզուս, Էվերտոն (Ալան, 90+3), Ռոբերտո Ֆիրմինո (Ռիշարլիսոն, 75)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: