00:16  ,  8 հուլիսի, 2019

Խամես Ռոդրիգեսը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»

Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում», հաղորդում է AS-ը։

27-ամյա ֆուտբոլիստը շահավետ առաջարկ է ստացել իտալական «Նապոլիից», սակայն նախընտրում է վերադառնալ Իսպանիա։ «Աթլետիկոն» սպասում է «Բարսելոնայի» կողմից ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի 120 միլիոն եվրոյի վճարմանը եւ պատրաստ է Խամես Ռոդրիգեսի համար վճարել սահմանված 42 միլիոն եվրոն։

Ռոդրիգեսը նախորդ երկու մրցաշրջանները վարձակալությամբ անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ