Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առանց պարտության ավարտեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Grand Chess Tour-ի երկրորդ փուլի մրցաշարը՝ 10 ոչ ոքի, 1 հաղթանակ։
Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ 44-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։ Սոն 7 միավորով գրավեց երկրորդ տեղը, Արոնյանն ունի 6 միավոր եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ կիսեց երրորդ տեղը։
Հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Նորվեգացի գրոսմայստերտ վերջին տուրում սպիտակներով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ վաստակեց 8 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում