17:03  ,  7 հուլիսի, 2019

Գեւորգ Ղազարյան․ Տեղափոխվել եմ ուժեղ առաջնություն

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց տեղափոխությունը Լիմասոլի ԱԵԼ, որը Կիպրոսի ավարտված առաջնությունում գրավել է չորրորդ տեղը։

«Առաջարկներ ունեի նաեւ Հունաստանից, Պորտուգալիայից, Քուվեյթից եւ Թաիլանդից, բայց ընտրեցի ԱԵԼ-ը, որը Կիպրոսի լավագույն թիմերից մեկն է եւ մշտապես հանդես է գալիս եվրագավաթային մրցաշարերում։ Իր դերն ունեցավ նաեւ քաղաքը։ Հույս ունեմ, որ ընտանիքս կհավանի Լիմասոլը։

ԱԵԼ-ի խնդիրն է հաղթանակները Կիպրոսի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում։ Կձգտեմ օգնել թիմին հասնել այդ նպատակներին։ Առայժմ չեմ կարող համեմատել Կիպրոսի եւ Հունաստանի առաջնությունները, որում նախկինում հանդես եմ եկել, բայց գիտեմ, որ տեղափոխվել եմ ուժեղ առաջնություն։ Այստեղ շատ են տեխնիկապես ուժեղ խաղացողներ Պորտուգալիայից եւ Բրազիլիայից»,- նշեց Գեւորգ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել ԱԵԼ-ի հետ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով