16:17  ,  7 հուլիսի, 2019

Արթուր Ավետիսյանը՝ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Սպորտային մարմնամարզության օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14․900 միավոր՝ գերազանցելով թուրք Իբրահիմ Չոլակին եւ ավստրիացի Վինցենս Յոհան Հյոկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում