16:02  ,  7 հուլիսի, 2019

«Ալաշկերտը» ձեռք է բերել 29-ամյա բրազիլացի կիսապաշտպանի

«Ալաշկերտի» կազմը համալրել է 29-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գալվաո դա Սիլվա Տիագոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի գավաթակրի նորեկը Սերբիայի Սուպերլիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի: Տարբեր տարիների Գալվաոն խաղացել է «Սլոբոդա Ուժիցե», «Չուկարիչկի» և «Բորաց Չաչակ» թիմերում:

Փորձառու բրազիլացի ֆուտբոլիստը պաշտպանել է նաև Մոլդովայի առաջատար ակումբի` «Շերիֆի», նաև Պորտուգալիայի Պրիմերայում հանդես եկող «Շավիշի» գույները:

Գալվաոյի նախորդ ակումբը Մալթայի Պրեմիեր լիգայի «Ֆլորիանան» էր, որի կազմում նա երկու գոլ է խփել ավարտված առաջնության 16 հանդիպումներում:

«Ալաշկերտի» նորեկը մասնակցել է օրեր առաջ կայացած Հայաստանի Մ-19 հավաքականի հետ ստուգողական հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում