23:27  ,  6 հուլիսի, 2019

«Աթլետիկոն» 65 միլիոն եվրո կվճարի Ալվարո Մորատայի

Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի հարցում։ Հաջորդ մրցաշրջանում եւս 26-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա «Աթլետիկոյում», իսկ 2020թ․ հուլիսի 1-ին տեղի կունենա նրա լիարժեք տրանսֆերը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մորատայի տրանսֆերի համար «Աթլետիկոն» կվճարի 65 միլիոն եվրո, հաղորդում է Sky Sports-ը։

Մորատան «Աթլետիկո» է տեղափոխվել հունվարին վարձակալությամբ։ Նա «Չելսիում» էր խաղում 2017թ․ հուլիսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում