20:47  ,  6 հուլիսի, 2019

Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը կես միավոր վաստակեց նախավերջին տուրում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի նախավերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց չինացի Դին Լիրենի հետ եւ 38-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։ Արոնյանը վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը։

Միանձնյա առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 10 հնարավորից ունի 7 միավոր։ Նորվեգացի գրոսմայստերից կես միավոր է հետ ամերիկացի Ուեսլի Սոն։

Հուլիսի 7-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Սոն, Կարլսենը կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում