22:07  ,  6 հուլիսի, 2019

Հայաստանը 3 ոսկե մեդալ է նվաճել Խարկովում

Խարկովում անցկացվող բռնցքամարտի B կարգի  միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երեք ոսկե մեդալ, հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հաղթող են դարձել  49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը,  56 կգ քաշային Արթուր Սահակյանը և 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը, որը եզրափակիչում հաղթել է թիմակից Արսեն Գրիգորյանին։

52 կգ քաշային Սիսակ Բադոյանը, 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը և գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը դարձել են բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում