19:48  ,  6 հուլիսի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Հպարտ եմ լինել Եվրո-2019-ի պաշտոնական դեսպանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 14-ից 27-ը Երեւանում անցկացվելիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի պաշտոնական դեսպանն է։ Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան էջում հրապարակել է դրան նվիրված տեսահոլովակ։

Հայաստանի Մ-19 հավաքականը Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ Երեւանում է պատրաստվում Եվրո-2019-ի եզրափակիչ մրցաշարին եւ հուլիսի 7-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Վանաձորի «Լոռիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս