23:26  +04,  5 հուլիսի, 2019

Croatia Grand Chess Tour․ Մագնուս Կարլսեն - Լեւոն Արոնյան՝ ոչ ոքի

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 49-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Կարլսենը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, կես միավոր է հետ ամերիկացի Ուեսլի Սոն։

Արոնյանը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին 5-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը։

Հուլիսի 6-ին կայանալիք նախավերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա չինացի Դին Լիրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ