21:34  ,  5 հուլիսի, 2019

Եվգենի Մակեեւ․ «Արարատը» մեծ պատմություն ունի, ցանկանում ենք պայքարել չեմպիոնության համար

«Արարատի» նորեկ Եվգենի Մակեեւն առաջին մեկնաբանությունն է տվել ակումբի մամուլի ծառայությանը

«Գիտեմ, որ «Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է և ունի հարուստ ավանդույթներ։ Մեկնարկող առաջնությունում ցանկանում ենք ցուցադրել արժանի խաղ և պայքարել չեմպիոնության համար։ Հույս ունենք՝ մեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի։

Տեղյակ եմ, որ թիմի կազմը նոր է ձևավորվում։ Ես էլ շուտով կմիանամ թիմին և կպատրաստվենք նոր մրցաշրջանին»,- ասել է Մակեևը:

29-ամյա կիսապաշտպանը 2007-2017-ին պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի» գույները: Հանդես է եկել նաև «Ռոստովում», «Սոչիում» և «Ռոտորում»:

Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում:

«Արարատի» հետ Մակեևի պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Ֆուտբոլիստը թիմին կմիանա առաջիկա օրերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով