21:12  ,  5 հուլիսի, 2019

«Ռեալի» կիսապաշտպանը վարձակալությամբ կխաղա «Ռեալ Սոսյեդադում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը հաջորդ մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի իսպանական «Ռեալ Սոսյեդադում», հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիսի 30-ը։

20-ամյա նորվեգացի ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում վարձակալությամբ խաղացել է հոլանդական «Վիտեսում»։

Նա մասնակցել է 39 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում