18:03  ,  5 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանի առաջին ռակետ, 23-ամյա Կարեն Խաչանովը (10) դուրս մնաց Ուիմբլդոնի մրցաշարից։

Երրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց 31-ամյա իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի (23) հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 3:6, 6:7 (3:7), 1:6։ Պայքարը տեւեց 1 ժամ 54 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Բաուտիստա-Ագուտը կմրցի ֆրանսիացի Բենուա Պերի հետ, որը 5:7, 7:6 (7:5), 6:3, 7:6 (7:2) հաշվով հաղթեց չեխ Իրժի Վեսելիին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 38 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում