00:37  ,  5 հուլիսի, 2019

«Բարսելոնան» ներկայացրեց հոլանդացի Ֆրենկի Դե Յոնգին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ներկայացրեց թիմի նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգին։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 5-ին։

Ամստերդամի «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի խաղացողի հետ պայմանագիրը կատալոնական ակումբը կնքել էր դեռ հունվարին, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածը եւս Դե Յոնգն անցկացրեց «Այաքսում»։

22-ամյա ֆուտբոլիստի համար «Բարսելոնա» վճարել է 75 միլիոն եվրո: Այդ գումարը կարող է ավելանալ եւս 11 միլիոնով, եթե ֆուտբոլիստը ցուցադրի արդյունավետ խաղ եւ մրցանակներ նվաճի:

Դե Յոնգի տրանսֆերի գումարը 5-րդն է «Բարսելոնայի» պատմության մեջ: Նրանից թանկ եղել են բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոն (130 միլիոն եվրո), ֆրանսիացի Ուսման Դեմբելեն (120 միլիոն եվրո), բրազիլացի Նեյմարը (88,2 միլիոն եվրո) եւ ուրուգվայցի Լուիս Սուարեսը (81,72 միլիոն եվրո):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում