23:34  +04,  4 հուլիսի, 2019

Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը բաժանում է 3-5-րդ տեղերը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 8-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ բաժանում է 3-5-րդ տեղերը՝ 4,5-ական միավոր։

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը վաստակել է 6 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Ուեսլի Սոն ունի 5,5 միավոր։

Հուլիսի 5-ին կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Մագնուս Կարլսենի հետ։

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: