18:04  ,  4 հուլիսի, 2019

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը «Նապոլիից» տեղափոխվեց «Վիլյառեալ»

Իսպանացի պաշտպան Ռաուլ Ալբիոլը իտալական «Նապոլիից» կտեղափոխվի «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա ֆուտբոլիստը կկնքի երեք տարվա պայմանագիր։

Ալբիոլը «Նապոլիում» էր հանդես գալիս 2013 թվականից։ Նախկինում հանդես է եկել «Վալենսիայում», «Խետաֆեում», «Ռեալում» (2009-2013)։ Իսպանիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն։ Ազգային թիմում հանդես է եկել 2007-2015 թվականներին։

Իտալիայի անցած առաջնությունում Ալբիոլը մասնակցել է 20 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում