14:11  ,  4 հուլիսի, 2019

«Աթլետիկոն» Սիմեոնեի օրոք 7 տարում ծախսել է 794 միլիոն եվրո

Մադրիդի «Աթլետիկոն» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օրոք 7 տարում նորեկների համար ծախսել է 794 միլիոն եվրո, գրում է Marca-ն։ Ֆուտբոլիստների վաճառքից ակումբը ստացել է 721 միլիոն։

Առաջիկա օրերին «Աթլետիկոն» 120 միլիոն եվրոյով «Բարսելոնային» կվաճառի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։ Ակումբը 126 միլիոն եվրոյով գնել է պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշին՝ սահմանելով ակումբային ռեկորդ։ Ֆելիշն արդեն ստացել է Գրիզմանի 7 համարը։

«Աթլետիկոյի» ամենաթանկ տրանսֆերների հնգյակում են նաեւ Տոմա Լեմարը (70 միլիոն եվրո), Դիեգո Կոստան (55), Մարկոս Լիորենտեն (40) եւ Ջեքսոն Մարտինեսը (37)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում