00:03  +04,  4 հուլիսի, 2019

ԵԼ․ «Փյունիկը» երկրպագուներին անվճար կտեղափոխի Երեւանից Գյումրի

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին հանդիպումը մակեդոնական «Շկուպիի» դեմ կանցկացնի հուլիսի 11-ին Գյումրիում։

Բոլոր այն երկրպագուների համար, ովքեր կցանկանան դիտել հանդիպումը մարզադաշտում, «Փյունիկը» կազմակերպում է անվճար փոխադրում Երեւանից Գյումրի և հետ Երևան:

Հուլիսի 11-ին, 10:00-ին ավտոբուսները «Փյունիկի» մարզաբազայից կմեկնեն Գյումրի:

12:00-ից Գյումրիի Կենտրոնական հրապարակում կբացվի ֆան գոտին, որտեղ կլինեն խաղարկություններ, ֆուտբոլային մրցումներ, երաժշտություն և հյուրասիրություն:

17:30-ին կմեկնարկի «Փյունիկ» - «Շկուպի» հանդիպումը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ