23:16  ,  3 հուլիսի, 2019

«Աթլետիկոն» հայտարարեց Ժոաու Ֆելիշի տրանսֆերի մասին․ 126 միլիոն եվրո

Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնապես հայտարարեց «Բենֆիկայի» եւ Պորտուգալիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերի մասին։ Ֆուտբոլիստը կկնքի 7 տարվա պայմանագիր։

Մադրիդի Պրադո թանգարանում նկարահանված տեսահոլովակում իսպանական ակումբը նորեկին ողջունել է «Բարի գալուստ, Ժոաու Ֆելիշ։ Իսկական տաղանդ» գրառմամբ։ Նա հանդես կգա 7 համարի խաղաշապիկով։ Այդ համարը պատկանում էր ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։

Ֆելիշի համար «Աթլետիկոն» վճարել է 126 միլիոն եվրո։ Գումարի 30 տոկոսը կստանա ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում