Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկ օրվա հանգստից հետո վերսկսվեց Grand Chess Tour-ի երկրորդ փուլը։ 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ 31-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։
Լեւոն Արոնյանը 6 ոչ ոքիից եւ 1 հաղթանակից հետո վաստակել է 4 միավոր եւ բաժանում է 3-6-րդ տեղերը։
Հուլիսի 4-ին կայանալիք 8-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում