15:36  ,  3 հուլիսի, 2019

Չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթեց Բելառուսում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում է անցկացրել Բելառուսում՝ 3։0 հաշվով առավելության հասնելով «Գոմելի» նկատմամբ։ Վարդանի Մինասյանի գլխավորած թիմը մարզումային հավաք է անցկացնում Գոմելում։

«Արարատ-Արմենիան» Գոմելում անցկացրած նախորդ ստուգողական խաղում մրցել էր ուկրաինական «Դեսնայի» հետ։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։ Երեւանյանը թիմը Գոմելում նաեւ 5։0 հաշվով հաղթել էր բելառուսական «Սպուտնիկին»։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին պատրաստվող «Արարատ-Արմենիան» հուլիսի 3-ին կվերադառնա Հայաստան, իսկ շվեդական ԱԻԿ-ին կընդունի հուլիսի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում