Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է ջանքեր գործադրել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային վերադարձնելու ուղղությամբ։ «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին համագործակցում է Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ եւ անգլիական ակումբին կառաջարկի 70 միլիոն եվրո ու արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը, հաղորդում է Goal.com-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբայի տրանսֆերի դիմաց ակնկալում է մոտ 150 միլիոն եվրո։ Պոգբային ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Մադրիդի «Ռեալը»։
Պոլ Պոգբան «Յուվենտուսում» խաղացել է 2012-2016 թվականներին։ 26-ամյա ֆուտբոլիստը թուրինցիների կազմում մասնակցել է 127 հանդիպման, խփել 34 գոլ։ Պոգբան Իտալիայի քառակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում