13:42  ,  3 հուլիսի, 2019

Հայ բռնցքամարտիկները 2 բրոնզե մեդալ են ապահովել Խարկովում

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները մասնակցում են Խարկովում անցկացվող միջազգային մրցաշարի։

64 կգ քաշային Արարատ Հարությունյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խարկովում պայքարը շարունակում են նաեւ 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում