23:03  ,  2 հուլիսի, 2019

ՉԼ․ «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ հանդիպման տոմսերը՝ 2000 դրամ

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» շվեդական ԱԻԿ-ին կընդունի հուլիսի 9-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում, որն ունի մոտ 1500 տեղ։ Տոմսերն արդեն վաճառքում են։ Գինը 2 հազար դրամ է։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՀՖՖ Ակադեմիայի մարզադաշտի տոմսարկղից (գլխավոր մասնաշենքի մուտքի հարևանությամբ), «Տաշիր» առևտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «Արարատ-Արմենիայի» նորաստեղծ վաճառակետից կամ պատվիրել առցանց՝ toms.am-ում։

Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով