22:20  ,  2 հուլիսի, 2019

«Փյունիկն» ուժեղ էր լեհական «Կրակովիայից»

Սլովենիայում մարզումային հավաք անցկացվող Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» վերջին ստուգողական խաղում մրցեց լեհական «Կրակովիայի» հետ։ Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով Եֆիմովի միակ գոլի շնորհիվ։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Սլովենիայում անցկացված նախորդ ստուգողական խաղերում 2։2 հաշվով էր խաղացել սլովենական «Մուրայի», 1։1 հաշվով՝ ավստրիական «Հարտբերգի» հետ։ Հայկական թիմը 0։3 հաշվով պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին»։

«Փյունիկը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին։ Հուլիսի 11-ին երեւանյան թիմը Գյումրիի քաղաքային ստադիոնում կընդունի մակեդոնական «Շկուպիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում