21:28  ,  2 հուլիսի, 2019

Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Կիպրոսում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Կիպրոսում։

31-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել Լիմասոլի ԱԵԼ-ի հետ, որը Կիպրոսի ավարտված առաջնությունում գրավել է չորրորդ տեղը։ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ԱԵԼ-ի մրցակիցը կլինի հունական «Արիսը»։

Պորտուգալական «Շավիշից» հեռացած Ղազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ առաջարկներ ունի Ղազախստանից, Հունաստանից, Կիպրոսից եւ Պորտուգալիայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս