21:03  ,  2 հուլիսի, 2019

«Տոտենհեմը» գնեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանին

Լոնդոնի «Տոտենհեմը» գնեց ֆրանսիական «Լիոնի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստի համար «Տոտենհեմը» վճարել է 60 միլիոն եվրո։ Եվս 10 միլիոն եվրո «Լիոնը» կստանա բոնուսներից։ Նդոմբելեն կնքել է 6 տարվա պայմանագիր։

Ֆրանսիայի անցած առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս