19:16  ,  2 հուլիսի, 2019

«Գանձասար-Կապանն» ավարտեց առաջին մարզումային հավաքը

Նոր մրցաշրջանին պատրաստվող «Գանձասար-Կապանը» հուլիսի 2-ի առավոտյան մարզումով ավարտեց  առաջին ուսումնամարզական հավաքը, որն անցկացվում էր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմին տրվել է մեկ օր հանգիստ, որից հետո կապանյան ակումբը կշարունակի իր բնականոն նախապատրաստությունը։

«Գանձասար-Կապանն» առաջիկայում կունենա արտասահմանյան հավաք եւ ստուգողական խաղեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով