18:52  ,  2 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Առաջին ռակետը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Ավստրալացի թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց չինացի Չժեն Սայսայի հետ եւ առավելության հասավ 6։4, 6։2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 16 րոպե։

Երկրորդ շրջանում Էշլի Բարթիի մրցակիցը կլինի բելգիացի Էլիսոն Վան Էյթվանկը, որը մեկնարկում 6:4, 4:6, 6:2 հաղթել է ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովային։

Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի անցած տարվա եզրափակիչում գերմանացի Անժելիկա Կերբերը 6։3, 6։3 հաշվով հաղթել է ամերիկացի Սերենա Ուիլյամսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում