17:16  ,  2 հուլիսի, 2019

Էդգար Բաբայանն առաջարկներ ունի Ռուսաստանից

Դանիական «Հոբրոն» ավարտել է այս ամռան տրանսֆերային գործունեությունը եւ մտադիր չէ բաժանվել առաջատարներից, եթե չլինեն գրավիչ առաջարկներ, գրում է tipsbladet.dk-ն։

«Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանն առաջարկներ ունի Ռուսաստանից։

23-ամյա ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում չհերքեց այս լուրը՝ նշելով, որ ամեն ինչ պարզ կդառնա առաջիկայում։ Բաբայանը մտադիր է այս ամռանը հեռանալ «Հոբրոյից»։

Դանիական «Ռանդերսը» 250 հազար եվրո էր առաջարկել Բաբայանի համար, սակայն մերժում էր ստացել «Հոբրոյից»։

Բաբայանը «Հորսենսի» հետ ընկերական խաղում (1։1) դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ։

Դանիայի ավարտված առաջնությունում Բաբայանը մասնակցել է 24 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով