13:39  ,  2 հուլիսի, 2019

«Տոտենհեմի» առաջին նորեկը 1,5 տարում

Լոնդոնի «Տոտենհեմը» չորս տարվա պայմանագիր է կնքել «Լիդսի» կիսապաշտպան Ջեք Քլարկի հետ, որը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Լիդսում» վարձակալությամբ, հաղորդում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը։ 517 օր անգլիական ակումբը նոր խաղացող չէր ունեցել։

18-ամյա Ջեք Քլարկը ճանաչվել է «Լիդսի» լավագույն երիտասարդ խաղացող։  Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման, խփել 2 գոլ։

Սպասվում է, որ առաջիկա օրերին «Տոտենհեմը» ձեռք կբերի «Լիոնի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Տոնգի Նդոմբելեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս