11:33  ,  2 հուլիսի, 2019

Արշակ Կորյանը կարիերան կշարունակի «Խիմկիում»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Արշակ Կորյանը պաշտոնապես դարձել է «Խիմկիի» խաղացող։

Հայ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր  է կնքել մերձմոսկովյան ակումբի հետ։ Նա վարձակալությամբ էր հանդես գալիս «Խիմկիում»։

24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» սան է։ Անցած մրցաշրջանում նա «Խիմկիի» հետ մասնակցել է առաջին դիվիզիոնի 37 հանդիպման, խփել 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում