02:14  ,  2 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ 15-ամյա Կորի Գաուֆը հաղթեց 39-ամյա Վինուս Ուիլյամսին

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից, 15-ամյա ամերիկացի Կորի Գաուֆը կանանց մենախաղի առաջին շրջանում մրցեց Ուիմբլդոնի մրցաշարի հնգակի հաղթող, 39-ամյա ամերիկացի Վինուս Ուիլյամսի հետ եւ առավելության հասավ 6։4, 6։4 հաշվով։

«Մինչեւ իմ ծնվելը Վինուսն արդեն նվաճել է «Մեծ սաղավարտի» իր յոթ տիտղոսներից չորսը։ Սա իմ երազանքի վիճակահանությունն էր, եւ ես երջանիկ եմ, շոկի մեջ եմ»,- ասել է Գաուֆը հաղթանակից հետո։

Երկրորդ շրջանում Գաուֆի մրցակիցը կլինի Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարիկովան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով