01:55  ,  2 հուլիսի, 2019

Յուրա Մովսիսյանի նախկին թիմակիցը գլխավորեց Երեւանի «Նոան»

Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել մոլդովացի Իգոր Պիկուշչակը։ 
Նա աշխատել է ռուսական «Կրասնոդար-2» թիմում՝ որպես գխավոր մարզիչ և մարզիչի օգնական։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը:

Նախքան 2017-ին մարզչական աշխատանքի անցնելը, 36-ամյա մասնագետը հաջող ֆուտբոլային կարիերա է ունեցել՝ որպես հարձակվող հանդես գալով Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ», ապա նաև՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Կրասնոդար» (խաղացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ) և «Ամկար» ակումբներում, հանդես է եկել Մոլդովայի ազգային հավաքականում։ 

Մարզիչը Հայաստան է ժամանել երկու օգնականների հետ՝ Վադիմ Բորեցը (գլխավոր մարզչի օգնական) և Նիկոլայ Պրիմակտը (ֆիզիկական պատրաստականության գծով մարզիչ): «Նոա» թիմի դարպասապահների մարզիչն է Հովհաննես Դալալյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս