21:15  ,  1 հուլիսի, 2019

Կովաչիչը «Ռեալից» տեղափոխվեց «Չելսի»

Խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։ 25-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։

Կովաչիչը վարձակալությամբ էր հանդես գալիս «Չելսիում»։ Անգլիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 32 հանդիպման, կատարել է 2 գոլային փոխանցում։

Կովաչիչը «Ռեալ» էր տեղափոխվել չորս տարի առաջ Միլանի «Ինտերից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում