19:33  ,  1 հուլիսի, 2019

«Ալաշկերտն» ու Հայաստանի Մ-19 հավաքականը կխաղան «Հանրապետականում»

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Մակեդոնիայի» հետ դիմակայությանը նախապատրաստվող «Ալաշկերտը» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի:

Հուլիսի 4-ին «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի գավաթակիրը կրիցի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականը Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ պատրաստվում է հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Եվրո-2019-ի եզրափակիչ մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում