18:04  ,  1 հուլիսի, 2019

Ուիմբլդոն-2019․ Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում։ Հայ մարզուհին առաջին շրջանում մրցեց գերմանացի Աննա-Լենա Ֆրիդզամի հետ։ 1 ժամ 16 րոպե տեւած պայքարում Գասպարյանը հաղթեց  6։4, 6։4։

Երկրորդ շրջանում Գասպարյանի մրցակիցը կլինի Էլինա Սվիտոլինան (8), որը 7։5, 6։0 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի ներկայացուցիչ Դարյա Գավրիլովայի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով