12:08  ,  1 հուլիսի, 2019

«Բանանցը» պարտվել է Թուրքիայում

Ստամբուլի մոտ գտնվող Քարթեփե քաղաքում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» հավաքի վերջին ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվել է Ռումինիայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Պոլիտեխնիկա Իաշի» թիմին: «Բանանցի» կազմում հերթական գոլը խփել է թիմի նորեկ Արտակ Դաշյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում «Բանանցը» 0։2 հաշվով պարտվել էր նաեւ ուկրաինական «Մարիուպոլին», 1։1 հաշվով խաղացել ռուսական «ԲՄԱ Խաբարովսկի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով