01:37  ,  1 հուլիսի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպանը վերադարձավ «Սելտա»

Իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը «Բարսելոնայից» տեղափոխվեց Վիգոյի «Սելտա», որի սան է։

25-ամյա ֆուտբոլիստը կկնքի չորս տարվա պայմանագիր, հանդես կգա 6 համարի խաղաշապիկով, հայտնում է «Սելտայի» մամուլի ծառայությունը։

«Բարսելոնան» տրանսֆերից կստանա 12,9 միլիոն եվրո, եւս 3,1 միլիոն նախատեսված է հնարավոր բոնուսներից։

Դենիս Սուարեսը «Սելտայից» հեռացել էր 2011 թվականին՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմ։ 2013-ին չորս տարվա պայմանագիր էր կնքել «Բարսելոնայի» հետ։ Նա անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրեց Լոնդոնի «Արսենալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում